Նախարար. Շուկաները բարձրացրել են գյուղմթերքի գինը՝ «ուղենշային» ընդունելով սուպերմարկետներինը28 օգոստոսի 2018 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարական է տվել ներկայացնել գյուղնախարարության մեկնաբանությունները` շուկայում մթերքի գների բարձրացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ Sputnik Արմենիայի եթերում խոսելով գյուղմթերքի գների աճի մասին։ «Մենք գների տատանումների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնենք, ինչպես նաև կուսումնասիրենք գների բարձրացման հնարավոր պատճառները»,- ասել է նա։ Խաչատրյանը նշել է, որ տարբեր շուկաներում գները տարբեր են։«Վարչապետն ինքն էլ այցելել էր շուկաներ և տեսել, որ գները տարբեր են։ Որոշակի գների բարձրացում եղավ սուպերմարկետներում։ Շուկաները, «ուղենշային գին» ընդունելով սուպերմարկետների գները, իրենք էլ են բարձրացրել գները, բայց դա հիմնավորված չէ, որովհետև շուկաները չեն հարկվում»,- ասել է Խաչատրյանը։ Նա նշել է, որ նախարարությունը գները կարգավորելու որևէ լծակ չունի։ «Անուղղակիորեն մենք, իհարկե, աշխատում ենք գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչը պետք է հանգեցնի ինքնարժեքի նվազման, դա էլ իր հերթին` գների նվազման»,- ասել է նա։ Գյուղնախարարության ուսումնասիրությունը ցույց կտա, թե ինչպես կարելի է կարգավորել խնդիրը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այցելելով Գումի շուկա և գներին ծանոթանալով, հայտարարել է, որ սեզոնային բանջարեղենի գները տարօրինակ բարձր են: «Ահազանգեր կային, որ շուկան թանկ է, ուզում էի համոզվել: Հիմնականում համոզվեցի, որ օրինակ, լոլիկի, վարունգի, սմբուկի ու մի շարք սեզոնային կարևոր բանջարեղենների գները, իսկապես, տարօրինակ բարձր են, և, ընդհանրապես, տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցային լոլիկ և վարունգ է հայտնվել շուկայում, որովեհտև Հայաստանում այս սեզոնին պետք է, որ դաշտի բանջարեղեն լինի», - նշել է Փաշինյանը:Նա ընդգծել է, որ խնդիր կա, բայց պետք է հասկանալ, թե խնդիրը որն է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ |