Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի

Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու Հանրապետական խմբակցությունը Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Ազգային ժողովի նախկին նախագահ, հանրապետական Գալուստ Սահակյանը։

«ՀՀԿ-ն Երևանը հասցրեց մի բևեռի՝ հաճելի բոլորիս համար բևեռի, որը երբեք չի եղել, և գործող իշխանությունները չհաշտվեցին դրա հետ: Այդ պատճառով մի այլ թեկնածու չենք ներկայացնում, որովհետև եթե նույնիսկ այդ թեկնածուն էլ հաջողության հասնի, նորից պետք է կռիվը գնա, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ։ Դրա համար մենք չենք առաջադրելու»,-ասել է Սահակյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։։

Անդրադառնալով այն հարցին, թե առաջադրվածներից ում են սատարելու՝ Սահակյանը պատասխանել է. «Ազատ կթողնեն, ինձ թվում է, բոլորին»։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է: Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին:

 Ուշագրավ
Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով
ԱԳՆ-ից նշել են, որ միջոցներ են ձեռնարկելու տեղում հրադադարի ռեժիմի պահպանման և ստուգման մեխանիզմների ներդրման համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկել է, որ ստացել է նման երաշխիք ռուսական կողմից
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը