ՀՀ ԱԳՆ. Եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը, կօգտվենք վետոյի իրավունքից

ՀՀ ԱԳՆ. Եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը, կօգտվենք վետոյի իրավունքից

PanARMENIAN.Net - Եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը, ապա Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը մամուլի ճեպազրույցի ժամանակ:

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցով ՌԴ-ի և Բելառուսի նախագահների վերջին քննարկմանը՝ նա ասել է. «Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Դրան հաջորդել են ՀԱՊԿ տարբեր հարթակներում խորհրդակցությունները, որոնք ընթանում են ինչպես ըստ գործող կանոնակարգի՝ կոնսենսուսային լուծումներ գտնելու, այնպես էլ կանոնակարգերը հստակեցնելու ուղղությամբ», հայտնում է Panorama.am-ը:

«2015 թվականի սեպտեմբերին Մոսկվայում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ, անդամ վեց պետությունները կոնսենսուսի հիման վրա կայացրել են որոշում, որ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնն այսուհետև կստանձնեն անդամ պետությունները՝ռոտացիոն կարգով, ըստ ռուսական այբուբենի: Ըստ այդ կարգի՝ ՀԱՊԿ գլխավորն քարտուղարի պաշտոնը, 3 տարի ժամկետով, ամրագրվել է Հայաստանին: Հայաստանը համապատասխանաբար ներկայացրել է իր թեկնածուին»,- ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե կա՞ն մոտեցումներ, որ Հայաստանն այլևս չի կարող նախագահել ՀԱՊԿ-ում, կամ Հայաստանը պնդո՞ւմ է, որպեսզի իր ներկայացուցիչը գլխավորի կառույցը՝ Աննա Նաղդալյանը շեշտել է՝ գլխավոր քարտուղարի թեկնածուի հաստատման որոշումն ընդուվել է կոնսենսուսով: Մինչ ՀԱՊԿ-ի կողմից վերջնական որոշման ընդունումն այլ մեկնաբանություններ անելը նա համարել է ոչ կոռեկտ:

Անդրադառնալով այն հարցին, թե քանի որ հանգամանքների բերումով հայ թեկնածուի պաշտոնավարման երեք տարին այսպես էլ չլրացավ, ենթադրվո՞ւմ է, որ Յուրի Խաչատուրովից հետո ՀԱՊԿ-ի գլխավոր քարըտուղարի պաշտոնում կշարունակի աշխատել մեկ այլ հայ թեկնածու՝ ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է. «Կրկնում եմ՝ մենք նախաձեռնել ենք գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց, թե ինչ զարգացումներ տեղի կուենան, պարզ կլինի խորհրդակցությունների արդյունքում: Դրանք կհաստատվեն ՀԱՊԿ անվտանգությնա խորհրդի կողմից: Մինչ այդ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ»:

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի:

 Ուշագրավ
Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով
ԱԳՆ-ից նշել են, որ միջոցներ են ձեռնարկելու տեղում հրադադարի ռեժիմի պահպանման և ստուգման մեխանիզմների ներդրման համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկել է, որ ստացել է նման երաշխիք ռուսական կողմից
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը