«Երիտասարդ ընտանիքին`մատչելի բնակարան» ծրագիրն ավելի մատչելի կդառնա. Ֆիննախը նախագիծ ունի28 օգոստոսի 2018 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոխել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի որոշ կետեր։ Նախարարության նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում։ Փոփոխությունները վերաբերում են տոկոսադրույքներին, կանխավճարին և տարիքային շեմին: Ըստ նոր խմբագրության առաջարկվում է հիփոթեքային վարկը տրամադրել առնվազն 10 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 9.5 տոկոս տոկոսադրույքով, որից պետության կողմից կսուբսիդավորվեն՝ 2 տոկոսային կետով և 4 տոկոսային կետով համապատասխանաբար Երևանում և ՀՀ մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի համար տրամադրվող հիփոթեքային վարկերը: Առաջարկվում է ամուսինների տարիքային գումարի շեմը դիտարկել ոչ թե 65 տարին, այլ 70-ը։ Առաջարկվում է նաև նվազեցնել կանխավճարի չափը՝ ձեռք բերվող բնակարանի արժեքի առնվազն 30%-ը փոխարինելով 20%-ով։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանիգլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երիտասարդ ընտանիքների և զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել էր, որ առևտրային բանկերի հետ ունեցած բանակցությունների արդյունքներով նախատեսվում է երիտասարդ ընտանիքների համար բնակարանների ձեռքբերման վարկային տոկոսադրույքները նվազեցնել մինչև 7-7,5%: Որպես օրինակ՝ նշվել էր, որ երիտասարդ ընտանիքի ընդհանուր ամսական չհարկված եկամուտը 450.000 դրամ լինելու պարագայում նշված ծրագրով 20 մլն դրամ արժողությամբ և 70 քմ տարածքով բնակարան ձեռք բերելու դեպքում, 20 տարի մարման ժամկետով և 7-7.5 տոկոս տոկոսադրույքի պայմաններում, վարկի տոկոսագումարն ամբողջությամբ կփոխհատուցվի շահառուի եկամտային հարկից ու վերջինս կմարի միայն մայր գումարը՝ ամսական 65-70 հազար դրամի չափով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը մեկնարկել է 2010 թվականից: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |