Հայաստանում նախատեսվում է 4700 հեկտար անտառ տնկել28 օգոստոսի 2018 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նախատեսվում է 4700 հեկտար անտառ տնկել: Այդ նպատակով մշակվող ծրագրի մասին խոսվել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանի հանդիպմանը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պատվիրակության հետ: ՄԱԿ-ի պատվիրակությունը գլխավորում է բնական ռեսուրսների կառավարման մասնագետ, թիմի ղեկավար Ջակոպո Մոնզիլը։ Հանդիպմանը քննարկվել է FAO-ի Հայաստանի գրասենյակի մշակած ‹‹Հայաստանի անտառների կայունությունը՝ հարմարվողականության խթանման և գյուղական կանաչ աճի մեղմման միջոցով» ծրագրային հայտը «Կանաչ կլիմայի հիմնադրամին» ներկայացնելու գործընթացը: Առանձնացված հարցերի շարքում կողմերը դիտարկել են նաև «Կանաչ կլիմայի հիմնադրամի» լիազոր ազգային մարմնի՝ Բնապահպանության նախարարության ենթակայության տակ գործող «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ծրագրի իրականացման հնարավորությունները, հայտնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |