ԱՊՀ երկրների լրագրողները և «Սոֆթլայն» ընկերության ներկայացուցիչներն այցելել են Ամերիաբանկ29 օգոստոսի 2018 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկում հանդիպում է տեղի ունեցել ԱՊՀ մի շարք երկրների (Բելառուս, Ղազախստան, Վրաստան, Ուզբեկստան) լրագրողների և «Սոֆթլայն» ընկերության ներկայացուցիչների միջև: Հանդիպման ժամանակ լրագրողներին ներկայացվել են Ամերիաբանկի Տվյալների մշակման կենտրոնի տեխնիկական հնարավորությունները: Լրագրողները ծանոթացել են նաև բանկի գործունեությանն ու պատմությանը, ունեցել շրջայց «Կամար» բիզնես կենտրոնում և Բանկի գլխամասային գրասենյակում: Հանդիպման ժամանակ ներկայացվել է նոր շենք տեղափոխվելու կապակցությամբ Ամերիաբանկում տվյալների մշակման նոր կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը, որը կհամապատասխաներ անվտանգության և անխափանության ժամանակակից պահանջներին, թույլ կտար ապահովել բանկի բոլոր գործառնությունների իրականացումը և կունենար ընդլայնման հնարավորություն: Հայտարարված մրցույթի արդյունքների հիման վրա ընտրվել է «Սոֆթլայն» ընկերությունը, որն ունի նմանատիպ օբյեկտների կառուցման համար անհրաժեշտ փորձը և բոլոր մասնագիտական կարողությունները: «Սոֆթլայն» ընկերությունը նախագծել է տվյալների մշակման կենտրոնի ինժեներական համակարգերը և իրականացրել շինմոնտաժային բոլոր աշխատանքները: Առաջին փուլը՝ նախագծումը, կատարվել է ամենասեղմ ժամկետում, և բոլոր տեխնիկական լուծումները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո սկսվել է շինարարության փուլը, որն ավարտվել է 2017թ. դեկտեմբերին: Նոր շենքում տեղադրված են տվյալների մշակման կենտրոնի համար անհրաժեշտ բոլոր համակարգերը, որոնք համապատասխանում են հակահրդեհային պաշտպանության եվրոպական ISO չափանիշներին և անվտանգության 3-րդ մակարդակի (Tier3): «Մենք վաղուց ենք համագործակցում Ամերիաբանկի հետ, և մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանում նման մեծ տեխնոլոգիական ծրագրի իրագործումը: Մեր նախկին համատեղ փորձի շնորհիվ Սոֆթլայնի ու Ամերիաբանկի մասնագետները ծրագիրն իրականացրին սահմանված ժամկետում և բարձր պրոֆեսիոնալ մակարդակով»,-նշել է Հայաստանում «Սոֆթլայն» ընկերության վաճառքի գծով տնօրեն Կարինե Եղոյանը:Ամերիաբանկի համար կառուցվել է տվյալների մշակման՝ բարձր տեխնոլոգիաներով հագեցած, ընդլայնման հնարավորություն ունեցող կենտրոն, որը կապահովի բանկի բոլոր գործընթացների անխափան և արդյունավետ իրականացումը: «Մեր սպասումներն արդարացան՝ բանկի տվյալների մշակման կենտրոնի ենթակառուցվածքը ոչ միայն լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին, այլև ունի համապատասխան ռեզերվ ու նախատեսված է երկարաժամկետ զարգացման և ընդլայնման համար: «Սոֆթյալն» ընկերության մասնագետները ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալ հմտություններ և ապացուցել, որ կարող են իրականացնել բարդ տեխնիկական ծրագրեր», – նշել է Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանը: Ամերիաբանկը Հայաստանի դինամիկորեն զարգացող բանկերից է և երկրի ամենակայուն ու խոշոր ֆինանսական հաստատություններից մեկը: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ըստ 2018թ. առաջին եռամսյակի տվյալների՝ Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ և կապիտալ): Բանկը բազմիցս արժանացել է հեղինակավոր միջազգային ֆինանսական կազմակերպությունների մրցանակներին՝ Euromoney, Global Finance, The Banker: «Սոֆթլայն» ընկերությունը մշակում է բիզնեսի թվայնացման տեխնոլոգիական լուծումներ: Ընկերությունը տրամադրում է առաջադեմ, հուսալի տեխնոլոգիաներ ու կիբերանվտանգության միջոցներ և աշխարհի ամենատարբեր երկրներում գործող մի շարք կազմակերպությունների վստահված գործընկերն է: Մասնավորապես, ընկերությունը գործունեություն է ծավալում Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, Լատինական Ամերիկայում ու Հարավ-Արևելյան Ասիայում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 50 երկրում: Համագործակցելով ՏՏ լուծումների գլոբալ մատակարարների հետ՝ Սոֆթլայնը կիրառում է լավագույն փորձը և շարունակաբար զարգացնում իր կարողությունները՝ աշխարհի 5 մայրցամաքներում մեծածավալ նախագծեր իրականացնելու համար: 2017թ. «Սոֆթլայն» ընկերությունների խմբի հասույթը կազմեց 1,19 մլրդ ԱՄՆ դոլար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |