Հուսադրող ապագա՝ ամուր տանիքի տակ. Բնակարանաշինություն Թաթուլ գյուղում29 օգոստոսի 2018 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Մկրտչյանների բազմանդամ ընտանիքն ապրում է Արագածոտնի մարզում՝ Արտենի լեռան հարավարևելյան ստորոտին գտնվող Թաթուլ գյուղում: Մոտ տասը տարի ընտանիքն ապրել է խարխլված տանիքով ու բնակարանային տարրական պայմաններից զուրկ, պանելային կիսակառույց տանը, որի պատերը ցրտից ու խոնավությունից բորբոսնել ու սևացել են:Նոր՝ վարդագույն տուֆով պատված կառույցն, այժմ բացարձակ նման չէ հին տանը.արդեն մի քանի ամիս, ընտանիքի հայրը՝ Վոլոդյան, գիշեր-ցերեկ շինարարական աշխատանքներ է իրականացնում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակներում: Նա հասցրել է ոչ միայն ամրացնել ու հաստացնել բարակ պատերը, այլև նոր հարմարություններ ստեղծել: «Չեք կարող պատկերացնել, թե ինչ երջանկություն է, երբ գիշերը հոգնությունից չես կարողանում քնել և չես էլ ուզում քնել. օր առաջ ցանկանում ես ավարտել շինարարությունը, որի մասին տարիներով երազել ես: Մուրճի ամեն հարվածի հետ մեծանում է նաև ապագայի նկատմամբ հույսն ու հավատը: Անչափ շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Վոլոդյան, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ- ի մամուլի ծառայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմերը միացել են ընտանիքին՝ հատակի բետոնապատման աշխատանքներն իրականացնելու համար: Կողմերի աջակցության արդյունքում, Մկրտչյանների տունը նոր ու ամուր տեսք կունենա: «Ավելի քան տասը տարի, մեր գործընկերների հետ ձգտել ենք տանիք ստեղծել դրա անհրաժեշտությունն ունեցող շատ ընտանիքների համար, քանի որ ամուր տանիքը նաև ամուր ընտանիքի խորհրդանիշ է: Հուսով եմ, որ շինարարական հրապարակում կամավորների դրսևորած նվիրումն ու ջանասիրությունը դրական լիցքեր են փոխանցելու և՛ իրենց, և՛ այս տանն ապրողներին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Արդեն տասը տարի աշխատում ենք տան խնդիր ունեցող ընտանիքների հետ: Հասցրել ենք արձանագրել, որ ընտանքիների համար առավել կարևորը ոչ թե կոնկրետ իրականացվող շինարարությունն է, այլ այն հույսն ու դրական լիցքերը, որը նրանք ստանում են ծրագրի շնորհիվ: Կարևոր է այն, որ աջակցություն ստացող ընտանիքը հավատում է սեփական ուժերին, լուծումներ է գտնում և արժանապատիվ օգնություն ստանալով՝ պատրաստակամություն դրսևորում տան խնդիր ունեցող այլ ընտանիքներին աջակցության հարցում: Դա շատ արժեքավոր է»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› նախագահ Աշոտ Եղիազարյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |