Նախարար. ՀՀ-ում 100 մՎտ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն29 օգոստոսի 2018 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 100 մՎտ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Վերականգնվող էներգետիկան մեզ համար համարվում է առաջնահերթություն և այն ռազմավարական լուրջ նշանակություն ունի: Սա բխում է նաև այն հանգամանքից, որ փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի ՀՀ-ն հնարավորինս թույլ կախվածություն ունենա այլ էներգառեսուրսներից», - ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը: Նա ընդգծել է՝ հատկապես կարևորվում է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացումը: «Քննարկումների արդյունքում նախարարությունն առաջարկություն կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի մինչև 2020թ. հունվարի 1-ը 100 մեգավատ գումարային հզորությամբ արևային կայաններ կառուցվեն Հայատանում», - ասել է Արթուր Գրիգորյանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Շիրակի Ազատան համայնքում արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի: Արևային կայանը կկառուցվի հասարակական կազմակերպության և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության գործակցությամբ իրականացվող «Դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակում։ 2018 թվականի առաջին հինգ ամսում Հայաստանում 35%-ով ավելի շատ արևային վահանակ է արտադրվել քան 2017 թվականի 12 ամսում:2016-ին Հայաստանում արևային վահանակ չի արտադրվել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |