Գրիգորյան. 2018-ի ամռանը աննախադեպ ծավալի էլեկտրաէներգիա է սպառվել29 օգոստոսի 2018 - 13:52 AMT PanARMENIAN.Net - 2018-ի ամռանը գրանցվել է անկախ Հայաստանի պատմության մեջ էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում: Այդ մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, գրում է Shantnews-ը: «Այս տարի ամռանն ունեցանք էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում՝ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չէր եղել, որ ամռան ամիսներին Հայաստանի ներքին շուկայի էլեկտրաէներգիայի սպառումը օրական ծախսով հասներ 1030 մեգավատի: Նմանատիպ ծախս ունեցել ենք հիմնականում Նոր տարվա օրերին, բայց ոչ ամռանը: Սա պայմանավորված է հիմնականում այս շոգ օրերով, մեզ համար լուրջ խնդիր էր այդ իրավիճակում հուսալի և որակյալ ծառայություններ իրականացնել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ ժամանակահատվածում ատոմակայանը չէր աշխատում, կանգնած էր: Գրիգորյանը նշել է նաև, որ փորձառու մասնագետների միջոցով և աշխատանքի ճիշտ կազմակերպման արդյունքում էլեկտրաէներգիայի մատակարարման ոչ մի խափանում չգրանցվեց: Նա նշել է, որ էլեկտրաէներգիայի սպառման մեծ ծավալներն իր համար եղել է ատոմակայանի գործարկումից հետո հաջորդ հրատապ խնդիրը: Գրիգորյանը նշել է՝ ատոմակայանում տարեկան պլանային վերանորոգման աշխատանք էր կատարվում, իրենք ունեին խնդիր՝ ժամանակին, ըստ գրաֆիկի, այդ աշխատանքներն ավարտել, հակառակ դեպքում էներգահամակարգը 200-230 մլն դրամի չափով կտուժեր: Նախարարն ասել է, որ ատոմակայանի՝ ժամանակին գործարկման համար իրենք գնացել են նաև ոչ ստանդարտ լուծումների, կարողացել են ժամանակին՝ օգոստոսի 1-ին գործարկել այն: Նա առանձնացրել է իր պաշտոնավարման օրոք կատարված ևս մեկ քայլ: Նախարարը նշել է՝ հաշվի առնելով, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում նպատակահարմար էր իրականացնել պետական կառավարում, «Տաշիր գրուպ»-ի հետ փոխհամաձայնության արդյունքում եկել են համոզման, որ այն պետք է պետական հիմնարկ լինի: Ըստ նախարարի՝ իր ղեկավարած նախարարության աշխատակազմում տարվող և տարված աշխատանքներում պարզվել է, որ կառուցվածքը չի համապատասխանում այն գործառույթներին, որ պետք է իրականացվեն, ապա տեղեկացրեց՝ նախաձեռնել է կառուցվածքային փոփոխությունների մի ամբողջ փաթեթ, որի արդյունքում նախարարության աշխատակազմն ամբողջությամբ կվերաձևավորվի: Ավելի վաղ, ՀՀ կառավարության և «Տաշիր» ընկերության միջև Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի վերաբերյալ կնքված պայմանագիրը չեղարկվել է: «Տաշիրը» քննադատել էր որոշումը, գրելով, որ պայմանագրով նախատեսվում էր, որ «Տաշիր Կապիտալի» կառավարումը հնարավորություն կընձեռի ԲԷՑ-ում ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ՀԷՑ ՓԲԸ-ի երաշխավորությամբ ներգրավել հավելյալ փոխառու միջոցներ: Այդ երաշխիքների պարագայում պետությունն այլևս չի հանդիսանա ԲԷՑ ՓԲԸ-ի ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ներգրավվող վարկերի երաշխավոր, և այդ նպատակով պետական պարտք չի կուտակվի: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից Կիրանցում սակրավորն ականի պայթյունից վնասվածք է ստացել Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ |