Սեպտեմբերի 1-2-ին ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Սեպտեմբերի 1-2-ին ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`օգոստոսի 29-ի ցերեկը, 30-ին, սեպտեմբերի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Սեպտեմբերի 1-2-ը օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում`օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---