Նախարար. Ամեն ինչ անելու ենք, որ գազն ավելի էժան գնենք, քան այսօր29 օգոստոսի 2018 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Գազի գնի շուրջ բանակցությունները հիմնականում տեղի են ունենում երկրների առաջին դեմքերի մակարդակով և այս պահին դեռևս որևէ բանակցություն չկա: Այդ մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունների լարված իրավիճակն արդյոք կարո՞ղ է ազդել գազի գնի վրա: «Գազի գնի վերաբերյալ ռուսական կողմի հետ որևէ լարվածություն չունենք, և կարծում եմ՝ չենք էլ ունենա»,- հավելել է նա, հայտնում է Panorama.am-ը: Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ի վերջին: Արթուր Գրիգորյանը նշել է, որ նոյեմբերից ՀՀ կառավարությունը Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ կսկսի: «Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի ունենանք գազի ավելի էժան գին, քան այսօր ունենք»,-ընդգծել է նախարարը: Բացի այդ, ըստ նրա, բանակցությունները շարունակվելու են նաև Իրանի հետ։ Նախարարի խոսքով՝ Իրանի էներգետիկայի նախարարի, փոխնախարարի հետ ունեցել են մի շարք քննարկումներ և հնարավոր էժան տարբերակով իրանական գազի վաճառքի մասին հարց է բարձրացվել: «Մեր կողմից մեր քայլն արել ենք, իրանական կողմին առաջարկել ենք, որ մեզ գազի գնի մասով առաջարկություն տան: Առայժմ չունենք այդ առաջարկությունը, բայց ամենօրյա ռեժիմով իրենց հետ համագործակցության մեջ ենք, քանի որ իրանական կողմից էլեկտրաէներգիայի դիմաց գազ ենք ներկրում: Կարծում եմ՝ շուտով կունենանք վերջնական հայտարարված գինը, որը համեմատության մեջ կլինի ռուսական գազի գնի հետ»,- նշել է Արթուր Գրիգորյանը: Ինչ վերաբերում է էլեկտաէներգիայի սակագնին, նախարարն ասել է, որ թեև սակագնի վերանայման գործընթաց նախարարությունը չի իրականացնում, դա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթն է, այդուհանդերձ, նախարարությունը չի կարող դրանից անմաս մնալ: Նա հայտնել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագինը կվերանայի 2019-ի փետրվարին: 2016-ին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը պայմանագիր ստորագրեցին, ըստ որի ռուսական գազը մինչև 2018 թ. Հայաստան է մատակարարվելու 150 դոլարով հազար խմ դիմաց: Նախկինում հազար խմ դիմաց Հայաստանը վճարում էր 165 դոլար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին |