Գերմանացի լրագրողը €135,000 փոխհատուցում կպահանջի Թուրքիայից իրեն կալանավորելու համար30 օգոստոսի 2018 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Գերմանացի լրագրող Դենիզ Յուջելը, որն ավելի քան 1 տարի է անցկացրել թուրքական բանտում, վնասի փոխհատուցում է պահանջելու Թուրքիայի իշխանություններից: Այդ մասին հայտնել է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության գերմանական բաժանմունքը: Յուջելը մեղադրում է Թուրքիային իրեն ապօրինի կալանավորելու մեջ, իսկ փոխհատուցումը գնահատում է 1 մլն թուրքական լիրա՝ մոտ €135,000, գրում է Deutsche Welle-ն: Die Welt թերթի լրագրող Դենիզ Յուջելը, որն ունի Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիություն, կամավոր ներկայացել է Ստամբուլի ոստիկանություն 2017-ի փետրվարի 14-ին, որից հետո կալանավորվել է: Ավելի ուշ դատարանը կալանավորեց նրան՝ կասկածելով «ահաբեկչության քարոզի» և ազգամիջյան պառակտում սերմանելու մեջ: Յուջելին ազատել են 2018-ի փետրվարին, այն ժամանակ էլ նա ստացել է մեղադրյալի կարգավիճակ 2 հոդվածով: Դատավարությունը նրա գործով շարունակվում է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |