Երևանի 2800-ամյակը կտոնեն հոկտեմբերի 20-21-ին

Երևանի 2800-ամյակը կտոնեն հոկտեմբերի 20-21-ին

PanARMENIAN.Net - Երևանի 2800-ամյակի տոնակատարությունները կանցկացվեն ոչ թե սեպտեմբերի 29-30-ին, ինչպես որոշվել էր նախապես, այլ՝ հոկտեմբերի 20-21-ին: Նման որոշում է ընդունել ՀՀ կառավարությունը:

Որոշումը պայմանավորված է հոկտեմբերի 7-12-ը Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներով, ինչպես նաև սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններով, հայտնում է Aysor.am-ը:

«Առաջարկվում է տոնակատարություններն անցկացնել հոկտեմբերի 20-21-ին՝ դրանք պատշաճ կազմակերպելու համար», - կառավարության անդամներին է ասել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Ավելի վաղ որոշվել էր Երևանի 2800-ամյակի տոնակատարությունները սեպտեմբերին անցկացնել, քանի որ հոկտեմբերին Երևանում կայանալու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---