Զախարովա. ԼՂ հարցը պետք է լուծեն կարգավորման հետ անմիջական կապ ունեցող երկրները30 օգոստոսի 2018 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ անմիջական կապ ունեցող երկրները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը, որի համաձայն Բեռլինը պատրաստ է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Այդ ամենը պետք է արվի՝ ընկալելով գոյություն ունեցող ձևաչափերի աշխատանքի արդյունավետությունը: Նման հայտարարությունները պետք է դիտարկել այդ գործոնները հաշվի առնելով»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Օգոստոսի 24-ին Հայաստան պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է. «Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել Լեռանային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման համար, և պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին այս հարցում»: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |