Պուտինը շնորհավորել է Քոչարյանի ծննդյան օրը

Պուտինը շնորհավորել է Քոչարյանի ծննդյան օրը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

Այս մասին է հայտնում Կրեմլի պաշտոնական վեբկայքը։

Օգոստոսի 31-ին լրանում է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 64-ամյակը։

Քոչարյանը անցնում է Մարտի 1-ի գործով ու մեղադրվում սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ։ 2-րդ նախագահը գործը քաղաքական է որակում։

Քոչարյանն ավելի վաղ հայտարարել է ակտիվ քաղաքականություն վերադառնալու ու խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---