Մոսկվան չի հանձնի Երևանին Միքայել Հարությունյանին՝ նա 2002-ից ՌԴ քաղաքացի է

Մոսկվան չի հանձնի Երևանին Միքայել Հարությունյանին՝ նա 2002-ից ՌԴ քաղաքացի է

PanARMENIAN.Net - ՌԴ իրավապահները չեն արտահանձնելու Երևանին պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը հետախուզվում է Մարտի 1-ի գործով։ Այս մասին է հայտնում «Ինտերֆաքսը»՝ իր աղբյուրներին հղում անելով։

Վերջինիս համաձայն, ռուսական կողմը ստացել է համապատասխան դիմումն ու, նախնական որոշմամբ, մերժելու է այն, քանի որ Հարությունյանը 2002-ից ՌԴ քաղաքացի է։

Աղբյուրը չի հայտնել մանրամասներ՝ նշելով, որ հարցումն Ինտերպոլի գծով է ստացվել։

Մարտի 1-ի գործով ներգրավված է երեք մեղադրյալ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է Սահմանադրական դատարանի վրա ճնշման համար։

Կարդացեք նաև․ Կարող էր արդյոք ՀՀ պաշտպանության նախարարն ունենալ 2-րդ անձնագիր

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---