Շարմազանով. Ռուսական ռազմակայանը մեծ դեր ունի հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում31 օգոստոսի 2018 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ռազմակայանը մեծ դեր ունի հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում: Այդ մասին ՀՀ-ում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Ռուասատանը կարևոր դեր է կատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։ Էդուարդ Շարմազանովը կարևորել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, նշել, որ երկուստեք հարաբերությունները պետք է զարգանան բոլոր ուղղություններով։ «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բխում են մեր ընդհանուր քրիստոնեական և ավանդական արժեքային համակարգերից», - ասել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ այսօր վտանգված են այդ համակարգերը։ «Մենք պետք է համատեղ ուժերով պաշտպանենք դրանք։ Անհրաժեշտության դեպքում հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնություններով», - նշել է Էդուարդ Շարմազանովը։ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Երևանում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ նվիրված Կուրսկի և Ստալինգրադի ճակատամարտերի 75-ամյակներին։ «Դրանք ճակատամարտեր էին, որոնք վճռեցին երկրորդ աշխարհամարտի ելքը», - ասել է Էդուարդ Շարմազանովը և նշել, որ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել են բազմաթիվ հայորդիներ, այդ թվում իր պապը՝ Պետրոս Ավագյանը, ովքեր մեծ ներդրում են ունեցել հաղթանակի կերտման գործում, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։ Սերգեյ Ռիբինսկին գոհունակություն է հայտնել առաջիկայում նախատեսվող գիտաժողովի կազմակերպման համար և նշել, որ իր գլխավորած կենտրոնը կաջակցի բարեկամ հայ գործընկերներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող այլ հարցեր։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |