ԱԶԲ-ն դրամով առաջին պարտատոմսերն է թողարկել31 օգոստոսի 2018 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) օֆշորային հայկական դրամային պարտատոմսերի նոր թողարկումից ստացել է 2,66 մլրդ դրամ (մոտ 5,4 մլն ԱՄՆ դոլար): Գործարքը ձևակերպվել էր որպես 5-ամյա ֆիքսված փոխարժեք ունեցող պարտատոմս, որի մարման ժամկետը 2023թ. ապրիլն է: Այս գործարքը ԱԶԲ-ի առաջին դրամահավաքն է հայկական դրամով, և ԱԶԲ-ի՝ զարգացող երկրներում տեղական արժույթով ֆինանսավորման ռազմավարության ևս մեկ կարևոր քայլ է: «Արտարժութային ռիսկը միշտ մարտահրավեր է զարգացող երկրների վարկառուների համար: Հայկական դրամով պարտատոմսերի առաջին թողարկումը հնարավորություն կտա ԱԶԲ-ին Հայաստանում տեղական արժույթով վարկեր տրամադրել՝ միևնույն ժամանակ ներգրավելով օտարերկրյա ներդրումներ և աջակցելով հայկական կապիտալի շուկայի զարգացմանը»,- ասել է ԱԶԲ-ի գանձապետ Պիեր Վան Պետեգեմը: Հայկական դրամով արտահայտված պարտատոմսերի համար վճարման արժույթը ԱՄՆ դոլարն է, և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ հանրային սահմանափակ ընկերությունը՝ որպես միանձնյա կառավարիչ, երաշխավորել է դրանք: Նոր թողարկումն ունի 7.2392% կիսամյակային տոկոսադրույք: Պարտատոմսերը ամբողջությամբ տեղաբաշվել են ներդրողների միջև Եվրոպայում: Պարտատոմսերից ստացվող եկամուտները կուղղորդվեն Հայաստանում ԱԶԲ-ի կողմից տրամադրվող՝ տեղական արժույթով վարկավորմանը: 2017-ին ԱԶԲ-ն Հայաստանում վարկերի տեսքով տրամադրել է 40 միլիոն դոլար պետությանը և 86 միլիոն դոլար` մասնավոր հատվածին: ԱԶԲ-ն մշտական վարկառու է միջազգային պարտատոմսերի հիմնական շուկաներում, սակայն այն նաև թողարկումներ է արել Ասիայի զարգացող երկրներում՝ խթանելու պարտատոմսերի ներքին շուկաները՝ որպես բանկային վարկավորման այլընտրանք: Ընդհանուր առմամբ, 2017 թվականին ԱԶԲ-ն կապիտալի շուկաներից ավելի քան 27 միլիարդ ԱՄՆ դոլար է ներգրավել: ԱԶԲ-ն պատրաստակամ է նպաստելու Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճմանը, ներառական աճին, տոկունությանն ու կայունությանը` շարունակելով նաև իր ջանքերը ծայրահեղ աղքատության վերացման ուղղությամբ: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին, այն պատկանում է 67 անդամների, որոնցից 48-ը տվյալ տարածաշրջանից են: 2017 թվականին ԱԶԲ-ն իրակացրել է 32,2 մլրդ ԱՄՆ դոլարի գործառնություններ, այդ թվում՝ 11,9 մլրդ ԱՄՆ դոլար` համաֆինանսավորման տեսքով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Վերջին տվյալներով ոստիկանության բաժիններ բերման էր ենթարկվել 151 քաղաքացի Միրզոյան․ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները կառուցողական էին Նա հավելել է, որ գործընթացը շարունակվում է ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Նիկոլյանին Նիկոլյանը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների հետ Մայիսի 20-ից գիծ դուրս կգա մետրոյի՝ 3 վագոնով ևս մեկ շարժակազմ Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում |