«Երկիր Ծիրանիի» որոշ անդամներ դուրս են եկել կուսակցությունից

«Երկիր Ծիրանիի» որոշ անդամներ դուրս են եկել կուսակցությունից

PanARMENIAN.Net - «Երկիր Ծիրանի» կուսակցության մի քանի անդամներ հայտարարել են, որ դուրս են գալիս կուսակցությունից: Նրանք են՝ Մարինա Խաչատրյանը, Խաչատուր Շահբազյանը, Կոնստանտին Ղարիբյանը և Աստղիկ Պետրոսյանը:

Մարինե Խաչատրյանը Երեւանի ավագանու անդամ է:

Որպես պատճառ նշվում է խոսքի և գործի անհամապատասխանությունը:

«Որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել Մեր գնահատմամբ խոսքի և գործի անհամապատասխանությունը։ Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար» ,-ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են վերոնշյալ անձինք։

Մարինե Խաչատրյանը Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից է՝ երբ դահլիճ էին բերվել սրվակներ Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղու ջրով:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին։Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է: Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---