ՀՀ դեսպանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ Սիրիայի վերականգնումն է քննարկել

ՀՀ դեսպանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ Սիրիայի վերականգնումն է քննարկել

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել է հումանիտար իրավիճակը Սիրիայում, այդ թվում այդ հանրապետության վերականգնմանն առնչվող հարցեր: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Դեսպանի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Մերձավոր Արևելքի արդիական խնդիրները, շեշտը դնելով Սիրիայում հումանիտար իրավիճակի վրա: Քննարկվել են Սիրիայի ժողովրդին արդյունավետ աջակցության խնդիրները հետպատերազմյան վերականգնման աշխատանքներում»,-հայտնում է դիվանագիտական գերատեսչությունը:

Հոկտեմբերի 6-15-ը «Բիզնես Արմենիայի» աջակցությամբ առաջին անգամ հայաստանյան արտահանող և արտահանման ներուժ ունեցող 34 ընկերություն կմասնակցի Դամասկոսի միջազգային էքսպոյին՝ ներկայացնելով մեքենաշինության, շինանյութերի արտադրության,դեղագործության, սննդարդյունաբերության ոլորտները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---