Մի խումբ ադրբեջանցիներ որոշել էին քայլերթով հատել շփման գիծը, բայց հետո փոշմանել են

Մի խումբ ադրբեջանցիներ որոշել էին քայլերթով հատել շփման գիծը, բայց հետո փոշմանել են

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ի առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ մտադիր էնի քայլերթով հատել Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը, սակայն այդ «նախաձեռնությունը», ինպեսև սպասվում էր, տապալվեց: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում»,-ասվում է գրառման մեջ:

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 2000 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---