Պուտինն Ալիևի հետ հանդիպմանը խոսել է երկրների «ռազմավարական գործընկերության» մասին 1 սեպտեմբերի 2018 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիում կայացած հանդիպմանն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթն ու շնորհակալություն հայտնել Ալիևին այցի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մենք համագործակցության շատ մեծ շրջանակ ունենք, և անվանում ենք դա ռազմավարական գործընկերություն: Հարաբերությունները զարգանում են և քաղաքական, և տնտեսական ուղղություններով»,-ասել է Պուտինը՝ նշելով նաև ապրանքաշրջանառության աճը երկու երկրների միջև: «Քաղաքացիական նշանակության արտադրանքի վաճառքն աճել է 20 տոկոսով, դա լավ է, դա լավ ցուցանիշ է: Սակայն, բնականաբար, մենք միշտ ունենք խոսելիք, և ես շատ ուրախ եմ, որ դուք ընդունեցիք հրավերն ու այժմ Ռուսաստանում եք»,-ասել է Պուտինը: Պուտինն ու Ալիևը բանակցությունների ավարտին համագործակցության ընդլայնման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ են ստորագրել, հիմնականում տնտեսական գործակցության մասին: Նախատեսվում է Ադրբեջանում ռուսական մասնակցությամբ համատեղ ձեռնարկությունների ստեղծում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահները քննարկվելու են Անդրկասպյան գազամուղի, Լեռնային Ղարաբաղի, զենքի մատակարարումների և այլ հարցեր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |