ՆԱՏՕ-ի զորավարժություններն անցնելու են Հայաստանում սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 20-ը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/Lancer-2008 զորավարժությունների առաջին փուլը, որը անկացվելու է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանկաներում, նախատեսված է սկսել սեպտեմբերի 15-ին Հայաստանում: Այդ մասին Երեւանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի կրթական ծրագրերի համակարգող բելգիական բանակի փոխգնդապետ Մարկ Դեվոսը: «Զորավարժություններն անցնելու են Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտում: Դրանց մասնակցելու են Հայաստանի 84 եւ ՆԱՏՕ-ի երկրների 170 ներկայացուցիչ: Cooperative Longbow/Lancer-2008-ի երկրորդ փուլն ավելի ծավալուն է լինելու: Այն կսկսվի հոկտեմբերի 5-ին եւ կավարտվի հոկտեմբերի 21-ին: Դրանց կմասնակցեն Հայաստանի 320 ներկայացուցիչներ եւ ՆԱՏՕ-ի զորքերի 748 ներկայացուցիչներ, այդ թվում 75-ի Հայդելբերգում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբից: Զորվարաժությունների սցենարը հետեւյալն է. Ատլանտիկ օվկիանոսում գտնվող կղզու վրա ռազմական հակամարտություն է սկսվում, եւ ՆԱՏՕ-ին խնդրում են խաղաղապահ գործողություն իրականացնել: Զորավարժությունները գլխավորելու են գեներալ Կլաուդիո Վերչելոտին եւ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը»,- նշել է Դեւոսը:



Նա նաեւ հայտնել է, որ զորավարժությունների առաջին փուլի համար տրամադրված է 340 հազար եվրո, երկրորդ փուլի համար` 350 հազար: «Ընդունող կողմը պարտավոր է հետեւել զորավարժությունների մասնակիցների անվտանգությանը: Եթե երկրներից որեւէ մեկը ցանկություն հայտնի անվտանգության հավելյալ միջոցներ կիրառել, ընդունող կողմը պարտավոր է դրանք տրամադրել»,- ընդգծել է Դեւոսը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---