Բրազիլիայի ազգային թանգարանն այրվել է. Կորուստներն անդառնալի են 3 սեպտեմբերի 2018 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի նախկին թագավորական պալատը, որն ավելի ուշ՝ 200 տարի առաջ, Պորտուգալիայի թագավոր Ժուան VI կողմից վերածվել էր Բրազիլիայի ազգային թանգարանի, սեպտեմբերի լույս 3-ի գիշերն այրվել է: Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը հայտարարել է, որ կորուստները չափազանց մեծ են, դրանք գնահատելու համար, գրում է «Վեդոմոստին» CNN-ի վրա հղումով: «Ազգային թանգարանի հավաքածուի կորուստն անդառնալի է Բրազիլիայի համար: 200 տարվա աշխատանք, հետազոտություններ և գիտելիքներ են կորսվել»,-գրել է նա Twitter-ում: Ռիո դե Ժանեյրոյում գտնվող թանգարանում մոտ 20 մլն նմուշ կար, այդ թվում անտրոպոլոգիայի, հնագիտության, ազգագրության, երկրաբանության ոլորտներից: Ներկայացված էր նաև Հին Եգիպտոսի ցուցադրությունը՝ մումիաներով և սարկոֆագներով, որը կայսր Պեդրու Առաջինի հավաքածուն էր, Հին Հունաստանի և Հռոմի ժամանակաշրջանի նմուշների հավաքածուն, ինկերի մշակույթը և այլն: Photo: Ricardo Moraes / Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |