Լավրով. Փաշինյանից հետաքրքրվելու ենք ՀԱՊԿ-ի և ՀՀ զարգացման հեռանկարների մասին

Լավրով. Փաշինյանից հետաքրքրվելու ենք ՀԱՊԿ-ի և ՀՀ զարգացման հեռանկարների մասին

PanARMENIAN.Net - Առաջիկայում նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Առաջիկայում նախատեսված է ՌԴ նախագահ Պուտինի և ՀՀ վարչապետ Փաշինյանի ևս մեկ հանդիպում: Կարծում եմ, որ մեզ համար կարևոր կլինի լսել, թե ՀՀ նոր առաջնորդն ինքն ինչպես է գնահատում իրավիճակի զարգացման հեռանկարներն իր երկրում: Անշուշտ, մեզ համար բոլորովին էլ միևնույն չէ, թե այդ իրավիճակում ինչպես են Հայաստանում դիտարկվում ՀԱՊԿ առջև պարտավորությունները: Մենք ելնում ենք այն իրողությունից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք պետք է կատարվեն ամբողջապես, այդ թվում այն ուղղությամբ, որն առնչվում է մեր ընդհանուր կազմակերպության հեղինակությանն ու վարկի ամրապնդմանը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողների հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Լավրովը հայտարարել է, որ իրավիճակը Հայաստանում «շարունակում է եռալ»:

«Մեզ մտահոգում է, որ իրավիճակը Հայաստանում շարունակում է եռալ՝ մասնավորապես, հետաքննվում են 10-ամյա վաղեմության իրադարձություններ, մարդիկ են կալանավորվում: Մենք ցանկանում ենք, որ այդ ներքին գործերը ընթանան օրենքի և սահմանադրության հիման վրա, ինչպես նաև արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ արարիչ գործունեության վրա»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը, հայտնում է Life.ru-ն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան եթերում հայտարարել էր, որ առաջիկայում կայանալու է իր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով Հայաստանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործերին, ասել էր, որ «վերջին օրերի իրադարձությունները խաթարում են դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններին, որ իրենք մտադիր չեն իրենց նախորդներին հետապնդել քաղաքական դրդապատճառներով»։ «ՌԴ-ն որպես Երևանի դաշնակից միշտ հետաքրքրված է երկրի կայունության մեջ, ուստի տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում Հայաստանի մասնակցությամբ կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից», - նշել էր նա:

Լավրովն ասել էր նաև, որ ռուսական կողմը վերջին օրերին մի քանի անգամ հայտնել է իր անհանգստությունը Երևանին ու հույս ունի, որ «իրավիճակը բնականոն հունով կգնա»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին, արձագանքելով Լավրովի հայտարարությանը, ասել էր, որ նոր իրավիճակ է և բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանի գործընկերները, պետք է ադապտացվեն այս նոր իրավիճակին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---