Կրակոցներ Կալիֆորնիայի բնակելի բազմահարկերից մեկում. Առնվազն 10 վիրավոր կա 3 սեպտեմբերի 2018 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 10 մարդ է վիրավորվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքում: Անհայտ հանցագործը կրակ է բացել բազմահարկ բնակելի տանը: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին, տեղական ժամանակով 22:45-ին: Բոլոր տաժածները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցները: Ըստ ոստիկանության ներկայացուցիչ Ռիչարդ Լոգհեդի, վիրավորներից 3-ը ծանր վիճակում է, հայտնում է «Միռ 24»-ը NBC-ի վրա հղումով: Իրավապահները դեռ չեն ձերբակալել հանցագործին: Նրա անձն ու դրդապատճառները դեռևս անհայտ են: Ավելի վաղ նմանատիպ 2 հանցագործություն է կատարվել կանադական Բրամփթոնում: Առաջին կրակոցների մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 2-ի 00:20-ին: Պատահարի վայրում հայտնաբերվեցին վիրավոր կին և տղամարդ: Տուժածներից մեկը շուտով վախճանվեց հիվանդանոցում: Հաջորդ փուլը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:30-ին: Ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի: Նույն գիշերը կրակոցներ են հնչել Օհայո նահանգի գիշերային ակումբներից մեկում՝ 19-35 տարեկան 8 մարդ է վիրավորվել: Ավելի ուշ տուժածներից մեկը՝ 28-ամյա մի աղջիկ, մահացել է հիվանդանոցում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |