ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարությունը մերժում է Թբիլիսիին` ծավալուն ռազմական օգնբության հարցում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարությունը միտված է Թբիլիսիին ծավալուն ռազմական օգնություն ցուցաբերել: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ըստ գերատեսչության, նման գործողությունները բացատրվում են երկրի նախապատրաստմամբ Հյուսիս-ատլանտյան դաշինքին ինտեգրվելուն: «Ըստ Մոսկվայի տվյալների, Թբիլիսիին օգնություն ցուցաբերելու հարցում առավելագույն ակտիվություն են ցուցաբերում ԱՄՆ-ն, Թուրքիան, Բուլղարիան, Չեխիան, Ուկրաինան եւ Իսրայելը: Այս ամենն ապակայունացնում է ռազմա-քաղաքական իրավիճակի զարգացումը Անդրկովկասի տարածաշրջանում»,-գտնում են Պաշտպանության նախարարությունում:



Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների, օտարերկրյա պետությունները սպառազինություն եւ ռազմական տեխնիկա են առաքում Վրաստան, մասնակցում են վրաց զինծառայողների պատրաստմանը` ներառյալ նրանց ուսուցումը ՆԱՏՕ-ի երկրների ուսումնական հաստատություններում, ֆինանսական օգնություն են ցուցաբերում: «Ընդ որում հաճախ արեւմտյան երկրների ռազմա-տեխնիկական աջակցությունն անհատույց է իրականացվում»,-ասվում է պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:



Ընդամենը ՆԱՏՕ-ի երկրները Վրաստանին են փոխանցել 175 մարտական տանկ, 126 զրահամեքենա, 67 հրետանի, 4 մարտական ինքնաթիռ եւ 8 մարտական նավ ու մոտորանավակ, ինչպես նաեւ այլ սպառազինություն: Նախատեսվում է փոխանցել եւս 100 զրահամեքենա, 14 ինքնաթիռ, այդ թվում «Միրաժ-2000» 4 կործանիչ, 15 «Բլեք հոք» ուղղաթիռ եւ տարբեր կարգերի 10 նավ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---