Երևանի ավագանու ընտրություններին 12 ուժ կմասնակցի. Մեկն ինքնաբացարկ է հայտնել

Երևանի ավագանու ընտրություններին 12 ուժ կմասնակցի. Մեկն ինքնաբացարկ է հայտնել

PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 12 քաղաքական ուժի ցուցակ է գրանցել, հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

Այսպիսով, մասնակցելու է 8 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք՝ «Ռեֆորմիստների» կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Լույս» կուսակցությունների դաշինքը, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, «Ժողովրդական ուղի» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքը:

Հայտ ներկայացրած կուսակցություններից մեկը՝ Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունը, հետ է վերցրել ընտրության մասնակցության հայտը:

Ավագանու ընտրությունների քարոզարշավը սեպտեմբերի 10-21-ն է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---