Շառլ Ազնավուրը, Արմեն Ջիգարխանյանը, Անդրեյ Բիտովը եւ Վլադիմիր Սպիվակովը պարգեւատրվել են «Կարոտ» մրցանակով16 մայիսի 2008 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Կրեմլի պետական պալատում տեղի է ունեցել «Կարոտ» մրցանակի հանձնման առաջին արարողությունը` Հայաստանի մշակույթի եւ արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել Մոսկվայում ընթացող փառատոնի շրջանակներում: Մրցանակի առաջին դափնեկիրները դարձան երգիչ Շառլ Ազնավուրը, դերասան Արմեն Ջիգարխանյանը, գրող Անդրեյ Բիտովը եւ ՌԴ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Վլադիմիր Սպիվակովը: Հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը չի կարողացել մասնակցել արարողությանը: Մրցանակը, որը կատարված է քնարը ձեռքին մուսայի տեսքով` կանգնած խաղողի վազի վրա, եւ դրամական պարգեւը նրան կփոխանցեն ավելի ուշ Փարիզում ՌԴ դեսպանատանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |