Մխիթարյանը՝ «Արսենալի» օգոստոսյան լավագույն գոլի հեղինակ

Մխիթարյանը՝ «Արսենալի» օգոստոսյան լավագույն գոլի հեղինակ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է անգլիական ակումբի օգոստոսյան լավագույն գոլի հեղինակ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Լավագույնն է ճանաչվել Մխիթարյանի խփած գոլը «Չելսիի» (2:3) դարպասին ԱՊԼ 2-րդ տուրում: Հայ ֆուտբոլիստի օգտին է քվեարկել երկրպագուների 61 տոկոսը:

Երկրորդ տեղում նույն խաղում իրացված Ալեքս Իվոբիի գոլն է, որին փոխանցում է կատարել Մխիթարյանը: Իսկ երրորդը Նաչո Մոնրեալի գոլն է «Վեսթ Հեմի» դարպասին:

Առաջիկայում «Արսենալը» Եվրոպայի լիգայի խմբային փուլում հանդիպելու է «Ղարաբաղի», «Սպորտինգի» և «Վորսկլայի» հետ, սակայն Մխիթարյանը, հավանաբար, Բաքու չի մեկնի, քանի որ«Արսենալի» համար Բաքու մեկնելու հարցում առաջնայինը Մխիթարյանի անվտանգությունն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---