ՀՀ-Իրան երկաթգիծը չկառուցած «Ռասիա ՖԶԷ»-ն դատի է տվել ՀՀ-ին՝ պահանջելով $160 մլն

ՀՀ-Իրան երկաթգիծը չկառուցած  «Ռասիա ՖԶԷ»-ն  դատի է տվել ՀՀ-ին՝ պահանջելով $160 մլն

PanARMENIAN.Net - Հայ-իրանական երկաթգծի կառուցման պարտավորությունը ստանձնած ԱՄԷ-ում գրանցված«Ռասիա ՖԶԷ» ընկերությունը հայց է ներկայացրել Միջազգային արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի կառավարության՝ պահանջելով $160 մլն-ի փոխհատուցում: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Նախարարը նշել է՝ ընկերությունը անցած 5 տարում երկաթգծի անգամ մեկ մետր չի կառուցել։

«Ընկերությունը ընդամենը կատարել է տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, որը ներկայացրել է նախարարությանը, և դրա վերաբերյալ նախկինում նախարարության կողմից կատարվել են բազմաթիվ դիտողություններ: Դրանից հետո բազմիցս ընկերությունը հրավիրվել է արդեն կոնցեսիոն իր պարտավորությունները կատարելու հարցերը քննարկելու համար, սակայն նախարարության բոլոր հրավերները մնացել են անհետևանք», - ասել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարության փաստարկները հիմնավոր են, և «մտահոգվելու կարիք չկա»:

Նախարարը նշել է, որկառավարության կողմից ներգրավվել է միջազգային հեղինակավոր կազմակերպություն՝ ՀՀ շահերը պաշտպանելու համար:

Հայ-իրանական երկաթգծի կառուցման մասին առաջին անգամ 2008 թվականին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության հետ կոնցեսիոն պայմանագիր է ստորագրվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---