Սահմանամերձ Այգեպարի նախկին ղեկավարը մանկապարտեզի փոխարեն իր տանն է խաղահրապարակ կառուցել (վիդեո) 5 սեպտեմբերի 2018 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար համայնքի նախկին ղեկավարը բարեգործությամբ տրված մանկական խաղահրապարակը մանկապարտեզի տարածքում տեղադրելու փոխարեն, տեղավորել է իր առանձնատան բակում, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Մանկապարտեզի գույքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գույքացուցակում ներառված չեն «Հայ օգնության ֆոնդի» նվիրաբերած համակարգիչը, տպիչ սարքը, մոնիտորն ու ջրի պոմպը։ Պարզվել է, որ անցած տարվա մայիս-հոկտեմբեր ամիսներին Այգեպարի մանկապարտեզը վերանորոգվել է և գտնվել հարկադիր պարապուրդի մեջ։ Առանց համապատասխան փաստաթղթային հիմնավորումների, որպես հարկադիր պարապուրդ, համայնքապետարանը 1,5 մլն դրամ աշխատավարձեր վճարելու փոխարեն, վճարել է 2,1 մլն դրամ՝ համայնքի բյուջեին պատճառելով 630,000 դրամի վնաս։ Պարզվել է նաև, որ 2017-ի օգոստոսին, բարեգործական մի կազմակերպություն, համայնքային կենտրոնի շենքի տանիքի վերանորոգման համար հատկացրել է շինանյութ։ Սակայն մինչ օրս աշխատանքներ չեն իրականացվել, իսկ շինանյութը համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է։ Ըստ ձեռք բերված նախնական տվյալների` յուրացվել է նաև համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման համար ձեռք բերված, ընդհանուր՝ 5 մլն դրամի շինանյութի մի մասը։ Բացի այդ պարզվել է նաև, որ 2015 թ․ նոյեմբերին համայնքի ղեկավարի որոշմամաբ համայնքապետի ծառայողական մեքենան աճուրդով վաճառվել է նրա քրոջը։ Մեքենան շարունակել է վարել համայնքի ղեկավարը և մինչև 2017թ նոյեմբեր, համայնքապետարանի բյուջեից, փաստացի վաճառված մեքենայի համար գնվել է ամսական շուրջ 300լ վառելիք։ Պետությանը պատճառվել է մոտ 3 մլն դրամի վնաս։ Նախապատրաստված նյութերով պարզվել է նաև, որ համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է 2010թ «Գրանդ Հոլդինգ» ընկերության՝ բարեգործական նպատակով համայնքին տրամադրած «Բելառուս» տրակտորը։ Պատճառված վնասի ընդհանուր չափը ճշտվում է։ Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |