Քիմ Քարդաշյանը ևս մեկ ցմահ դատապարտյալի կօգնի 6 սեպտեմբերի 2018 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կպայքարի ևս մեկ ցմահ դատապարտյալի ազատ արձակման համար, որը պատիժ է կրում թմրանյութերի վաճառքի համար: Այդ մասին նա ինքն է հայտարարել: Այս անգամ Քարդաշյանը կփորձի օգնել 30-ամյա Քրիս Յանգին, որը ցմահ պատիժ է կրում Քենտուկի նահանգի Լեկսինգտոնի դաշնային բանտում՝ կոկաին և մարիխուանա վաճառելու համար, գրում է BBC-ին: Յանգը կալանավորվել է 22 տարեկանում: «Դա այնքան անարդար է: Նա 30 տարեկան է: Գրեթե 10 տարի արդեն պատիժ է կրել»,-ասել է Քարդաշյանը Ջեյսոն Ֆլոմին տված հարցազրույցում, որը ևս կալանավայրերի բարեփոխման կողմնակից է: Ավելի վաղ Քիմ Քարդաշյանի խնդրանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատեց թմրանյութերի համար ցմահ դատապարտված 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնի կալանքի ժամկետը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել էր Քիմ Քարդաշյանին, նրանք քննարկել էին քրեական իրավունքի հնարավոր բարեփոխումը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |