Փաշինյան. Եկամտահարկի փոփոխման 2 տարբերակ կա 6 սեպտեմբերի 2018 - 15:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է եկամտային հարկի առաջարկվող փոփոխություններին՝ գործողհարկային համակարգըորակելով որպես վատ, քանի որ խրախուսում է ստվերը և չի խրախուսում աշխատավարձերի բարձրացումը: Նա նշել է, որ եկել է տնտեսական բարեփոխումներով տնտեսությանը զարկ տալու ժամանակը: Խոսելով հարկային համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին՝ նա նշել է, որ կա մի քանի առաջարկ. 1․ Հարկման 3 սանդղակի փոխարեն ձևավորել 2 սանդղակ՝ սահմանելով, որ մինչև 250 000 դրամ աշխատավարձ ստացողները վճարեն 20% եկամտահարկ, իսկ ավելի բարձր աշխատավարձ ստացողները հարկվեն եկամտահարկի 25% դրույքաչափով։ 2․ Կամ` սահմանել 23% համահարթ եկամտահարկ՝ համահարթ եկամտահարկ, շահութահարկ և դիվիդենտային հարկ. Այսինքն՝ եկամտահարկը բոլոր չափի աշխատավարձերի համար այս դեպքում կլինի 23 տոկոս: Այնուհետև վարչապետ անդրադարձել է երկու տարբերակի առավելություններին և թերություններին: Ըստ նրա, 1-ին տարբերակը կիռաելու դեպքում որոշ չափով կավելանան մինչև 250 000 դրամ ստացողների եկամուտները։ Սակայն, ըստ նրա, երկաստիճան համակարգը կշարունակի խրախուսել ստվերային աշխատավարձը, քանի որ եթե կա 2 սանդղակ, որից մեկը ցածր է շահութահարկ + դիվիդենտի հարկ կոմբինացիայից, գործատուները կարող են շահագրգռված լինել բուն աշխատավարձերը չվճարել, որ քիչ հարկ մուծեն Խոսելով 2-րդ տարբերակի մասին՝ Փաշինյանն ասել է, որ եկամտահարկի և շահութահարկի հարթ տարբերակի առկայությունը կարևորում են պոտենցիալ ներդրողները: Նա հավելել է նաև, որ այս հարկային համակարգը պարզ է, և խրախուսում է, որ աշխատավարձի ստվերային մասերը դուրս գան ստվերից։ «Կառավարությունը պատրաստ է ստանձնել պարտավորություն, որ առաջիկա տարիների ընթացքում տարեկան նվազագույնը 0,5%-ով համահարթ եկամտային հարկը իջեցնելու է, այդպիսով առաջիկա 5 տարիների ընթացքում հասնելով միասնական 20%-ի»,-ասել է Փաշինյանը։ Ըստ վարչապետի, այս տարբերակի ամենակարևոր թերությունն, այն է, որ համահարթ համակարագից ամենաշատն օգտվում են բարձր աշխատավարձ ստացողները։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |