ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտրակեղծիքների համար պատիժը խստացնող նախագիծը 6 սեպտեմբերի 2018 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտրակեղծիքների և ընտրակաշառքի համար պատիժը խստացնող օրինագիծը: Միաձայն՝ 66 կողմ ձայնով, ընդունվել է Քրեական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Նախագծով առաջարկվում է ընտրակաշառք ստանալու համար սահմանել 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում, իսկ ընտրակաշառք տալու համար՝ 2.000.000-4.000.000 դրամ կամ ազատազրկում 2-6 տարի ազատազրկում: «Դպրոցներն ազատագրված են ընտրակեղծիք, հարկադրանք ու ստորաքարշություն անելու պարտադրանքից: Ոստիկանությունը իրավունք է ստանում օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար և ոչ մեկին չի ներվելու ընտրակաշառք թե տալը, թե ստանալը»,-գրել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում: Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը քվեարկությունից առաջ հայտարարել է, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն՝ բացառելու քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Ազգային ժողովն օրինագիծը կքվեարկի վաղը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |