Ցեղասպանության թանգարանն ու Մատենդարանը՝ TripAdvisor-ի Ասիայի լավագույն 25 թանգարանի թվում![]() 7 սեպտեմբերի 2018 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Ուղևորությունների հայտնի TripAdvisor ամերիկյան պորտալը կազմել է Ասիայի լավագույն 25 թանգարանի ցանկը՝առաջնորդվելով այցելուների գնահատականներով: Վարկանիշում ընդգրկվել են նաև Երևանի Հայոց ցեղասպանության թանգարանն ու Մատենադարանը: Հայոց ցեղասպանության թանգարանը վարկանիշի 9-րդ հորիզոնականում է, Մատենադարանը՝ 24-րդ: Վարկանիշը գլխավորում է Վիետնամի Հոշիմին քաղաքում գտնվող Պատերազմի զոհերի թանգարանը, որին հաջորդում են Կամբոջային Պնոմպեն քաղաքի ցեղասպանության թանգարանն ու չինական Տերակոտե զինվորների և ձիերի թանգարանը: Ցանկում ընդգրկված են նաև Հնդկաստանի, Թայվանի, Սինգապուրի հայտնի թանգարանները: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում 1995-ին: թանգարանի ցուցանմուշների հիմնական մասը ներկայացված է տպագիր և մուլտիմեդիային տեսքով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Բողոքի ցույցի ընթացքում նաև ստորագրահավաք է անցկացվել ուղղված Եվրահանձնաժողովին և ԵՄ խորհրդին՝ արցախահայությանը պաշտպանելու կոչով Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո
Նա նաև Ալիևին կոչ է արել համընդանուր համաներում կիրառել Պուտինը տեղեկացրել է նրան ԼՂ «հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |