17 մայիսի 2008 - 15:46 AMT
Մոսկվայի Համառուսաստանյան ցուցադրությունների կենտրոնում «Արարատ երկրի գանձերը» տոնակատարության պատրաստություններ են ընթանում
Մոսկվայի Համառուսաստանյան ցուցադրությունների կենտրոնում «Արարատ երկրի գանձերը» տոնակատարության պատրաստություններ են ընթանում: Այն նվիրված է Հայաստանի պատմությանն ու մշակույթին, հաղորդել են կենտրոնի մամլո ծառայությունում: Ըստ հաղորդագրության, «Ժողովրդների բարեկամության» շատրվանների հրապարակում «կառուցվել է» Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Անին: Քաղաք կարելի կլինի մտնել առասպելական «կիսավեր» Առյուծի դարպասներով: Հրավիրվածները կտեսնեն հայ մշակույթին նվիրված գունեղ պատկերներ` սկսած ոսկերչությունից եւ երաժշտությունից, եւ ավարտած ժամանակակից մոդելավորողների գործերով: Երեկոյի գագաթնակետը կդառնա լազերային շոուն, որի ժամանակ «Ժողովրդների բարեկամության» շատրվարի ջրի շիթերի վրա լազերային ճառագայթները կկենդանացնեն հինավուրց Անին: Միաժամանակ մեծ էկրանի վրա կցուցադրվեն կադրեր ժամանակակից Հայաստանի կյանքից, նրա բնությունը, հուշարձանները, պատմական կադրեր: Կավարտվի տոնը համերգային ծրագրով, որը կվարեն Դմիտրի Մալիկովն ու Էդգարը: «Հին շուկայում» ներկայացված կլինեն հայկական ազգային ուտեստներ, ինչպես նաեւ մրգեր, բանջարեղեն, կանաչի: Հյուրերը կկարողանան համտեսել պոպոքով սուջուխ, գաթա, փախլավա, խորոված, խաշլամա եւ նույնիսկ թոնիրում թարմ թխված լավաշ, հաղորդում է Ինտերֆաքսը: