«Նեզավիսիմայա գազետա». Փաշինյան-Պուտին հանդիպումը կարող է որոշիչ դառնալ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համար

«Նեզավիսիմայա գազետա». Փաշինյան-Պուտին հանդիպումը կարող է որոշիչ դառնալ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համար

PanARMENIAN.Net - Ռուսական «Նեզավիսիմայա գազետան», անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերին 8-ին Մոսկվա կատարելիք այցին, նշում է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը կարող է որոշիչ դառնալ երկու երկրների միջպետական հարաբերությունների համար՝ առնվազն մոտակա ժամանակահատվածի համար:

Հոդվածում նշվում է, որ սա ՀՀ վարչապետի երրորդ հանդիպումը կլինի ՌԴ նախագահի հետ թավշյա հեղափոխությունից հետո: Ասվում է նաև, որ Մոսկվան, ազդարարելով առաջիկա այցի մասին, հայտարարել է, որ անկեղծ երկխոսության հույս ունի:

Առաջին անգամ ՌԴ և ՀՀ գործող ղեկավարները հանդիպել են Սոչիում մայիսի 14-ին ՝ ԵՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Հաջորդ հանդիպումը կայացել է հունիսի 13-ին Մոսկվայում՝ Փաշինյանն այցելել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը:

Հոդվածագիը հիշեցնում է, որ ռուսական կողմը լուրջ խոսակցություն է ակնկալում ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր, այնպես էլ հայկական կողմից»,-ասել է Ուշակովը:

«Տողատակում կարելի է ակնարկ տեսնել, որ եթե հայկական կողմը մտադիր է մի բան ասել, այլ բան՝ անել, ապա...ավելի լավ է չանի: Ոչ վաղ անցյալից կարելի է հիշել, որ Կրեմլի հետ խորամանկելու ցանկությունը և փորձերը շատ անհաջող եղան հետխորհրդային տարածքի որոշ երկրների համար: Հնարավոր է, ՀՀ վարչապետը հաշվի է առել ուրիշների փորձը»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Պուտինն ու Փաշինյանը քննարկելու են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցեր: «Հավանաբար, պետք է հասկանալ, որ Մոսկվային կարող են հետաքրքրել հետևյալ հարցերը՝ Երևանի քաղաքական կուրսի անփոփոխ լինելը, ՀՀ կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի տեղակայման պայմանների վերանայման հավանականությունը, հայ զինծառայողների գործուղումը Սիրիա, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ նախկին իշխանությունների հետ, VIP անձերի հանդեպ դատավարությունները, մասնավորապես, այն մարդկանց, ովքեր այսօր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում միջպետական դաշինքներում՝ ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորումը»,-ասվում է հոդվածում:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր,որ Ռուսաստանն անկեղծ ու լուրջ խոսակցություն է ակնկալում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպմանը՝ երկու կողմից շատ հարցեր են կուտակվել: «Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական, ուստի ակնկալում ենք անկեղծ և լուրջ խոսակցություն բոլոր այն հարցերի շուրջ, ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ ԵՏՄ և ՀԱՊԿ գծով »,-ասել է Յուրի Ուշակովը:

Մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---