Արմեն Սարգսյանը պատրաստ է հնարավորինս աջակցել PicsArt-ի զարգացմանը 7 սեպտեմբերի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն ՍարգսյանըՀայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումներին ու հեռանկարներին, հայաստանյան ստարտափերի հետ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել PicsArt ընկերություն ղեկավարների հետ: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ընկերության զարգացմանը: PicsArt այցի շրջանակում նախագահը ծանոթացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերության ծրագրերին ու գործունեությանը: Շրջայցի ընթացքում PicsArt-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանն ու գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը նախագահին են ներկայացրել ընկերության գործունեության առանձնահատկությունները, կառավարման համակարգի մոտեցումները, կառուցվածքը, ընդհանուր քաղաքականությունը, ինչպես նաև PicsArt հավելվածի հնարավորությունները: Նշվել է, որ ներկայումս հավելվածը 30 լեզվով հասանելի է ամբողջ աշխարհում՝ iOS, Android և Windows հարթակներում: Հավելվածն ամսական 100 միլիոնից ավելի ակտիվ օգտատեր է ունենում, ովքեր ստեղծում և վերափոխում են մոտ մեկ միլիարդ պատկեր և տեսանույթ։ Նախագահը ծանոթացել է ընկերության պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց կատարած աշխատանքով: Նախագահին են ներկայացվել ընկերության հետագա գործունեության ուղղությունները, միջազգային համագործակցության ներկա իրավիճակն ու ընդլայնման ծրագրերը, ինչպես նաև ընկերության կողմից իրականացվող կրթական ծրագրերն ու կրթական հաստատություների հետ համագործակցության խնդիրները: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |