ՌԴ-ն կսահմանափակի օտարերկրյա աշխատակիցների քանակը շինընկերություններում 7 սեպտեմբերի 2018 - 17:36 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը 2019 թվականից կսահմանափակի օտարերկրյա աշխատակիցների քանակը շինարարական ընկերություններում՝ հասցնելով թույլատրելի թիվը ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի 80%-ին: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: «Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել շինարարության ոլորտում ներգրավվող օտարերկրյա աշխատուժի կրճատման վրա՝ այդ ոլորտում են հիմնականում աշխատում ներգաղթյալները: Ենթադրվում է, որ օտարերկրյա աշխատակիցների քանակը շինարարությունում չպետք է գերազանցի 80%-ի շեմը»,-ասել է Գոլիկովան, գրում է Ինտերֆաքսը: Ըստ նրա, կառավարության որոշման համապատասխան նախագիծը համաձայնեցված է գերատեսչությունների հետ և ստացել է աշխատակիցների և գործատուների միավորումների հավանությունը: Ըստ «Ռոսստատի», շինարարության ոլորտում 6,3 մլն մարդ է աշխատում, որոնց զգալի մասը ներգաղթյալներ են, հավելել է Գոլիկովան: Երբ որոշումն ուժի մեջ մտնի, այդ տեղերի մի մասը ռուսաստանցիները կզբաղեցնեն: Միևնույն ժամանակ, կառավարության մամուլի ծառայությունում հայտնել են, որ նոր որոշումը չի առնչվի Մոսկվային, Խաբարովսկի երկրամասին և Ամուրի շրջանին: Այդ վայրերում քվոտան կմնա նույնը՝ 100%: 2017 թվականին ՀՀ-ից Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել մոտ 230.000 մարդ:Եվս 143 000 քաղաքացի մշտական կամ ժամանակավոր բնակության թույլտվություն ուներ։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |