Մոսկվայում տեղի է ունեցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանրահավաք19 մայիսի 2008 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) սատարել է եւ մասնակցել հանրահավքին, նվիրաված Օսմանյան կայսրությունում քրիստոնյա բնակչության ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՌՀՄ-ի մամլո ծառայությունում, մայիսի 18-ի ակցիան կազմակերպել էր հունական համայնքը Մոսկվայի կենտրոնում: Հանրահավաքին ելույթ են ունեցել Ռուսաստանի հունական հասարակական կազմակերպությունների ասոցիացիայի փոխնախագահ Կոնստանտին Ատմաչիդին, ինչպես նաեւ ասորական համայնքի ներկայացուցիչն ու Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուքանյանը, որը դատապարտել է թուրքական կառավարության քաղաքականությունը, որը համառորեն չի ցանկանում ճանաչել եւ դատպարտել երիտթուրքերի կատարած ոճրագործությունը: Նա նշել է, որ «ցեղասպանությունը հանցագործություն է առանց վաղեմության ժամկետի», իսկ «ցեղասպանության ուրացումը ուղիղ ճանապարհ է հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների համար»: «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայի գործած այլ ցեղասպանությունները ճանաչելու պահանջին սատարում են աշխարհի շատ երկրներ, որպեսզի նման հանցագործությունները չկրկնվեն»,-ընդգծել է նա: Նմանատիպ բողոքի ակցիա տեղի ունեցավ նաեւ ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ ապրիլի 24-ին` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: 1915-1922 թվականներին, հայ բնակչության ոչնչացմանը զուգահեռ ոչնչացվում էին նաեւ հույները, ասորիները, քրդերը եւ այլ ժողովրդներ: Մայիսի 19-ը նշվում է որպես Պոնտոսի հույների 350 հազար զոհերի Հիշատակի օր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |