ՀՀ-ում ստեղծվել է աշխարհում առաջին «խելացի» ակվարիումը

ՀՀ-ում ստեղծվել է աշխարհում առաջին  «խելացի» ակվարիումը

PanARMENIAN.Net - Հայկական ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին Bluenero «խելացի» ակվարիումը՝ ձկնապահությունը հեշտ և զվարճալի դարձնող։

Ակվարիումը նախատեված է ինչպես ծովային, այնպես էլ քաղցրահամ ձկների պահման համար, այն ամբողջական սպեկտր ունեցող CREE LED շերտի շնորհիվ բարենպաստ միջավայր է ստեղծում տարատեսակ բույսերի և մարջանների համար։

Bluenero-ն ունի ներկառուցված HD տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս հետևել ձկներին հեռավորությունից, ինչպես նաև ավտոմատ կերպով կերակրել ձկներին: Կարգավորումները հնարավոր են դառնում հավելվածի միջոցով. այն հեշտացնում է ձկներին ժամանակին կերակրելու գործընթացը, հնարավորություն է տալիս վերալիցքավորել կերը շաբաթը մեկ անգամ:

Նախագիծը մի քանի ժամվա ընթացքումհասել է իր նպատակային պատվերների առավելագույն քանակին դրամահավաքի Indiegogo հայտնի հարթակում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---