«Գյումրի Գարեջուրը» պետբյուջե է վերադարձրել 320 մլն դրամ 7 սեպտեմբերի 2018 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ստուգողական աշխատանքների ընթացքում գարեջրի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ում արձանագրվել են ագրեսիվ հարկային պլանավորում իրականացնելու դեպքեր: Արդյունքում ընկերության կողմից 2016-2017 թվականների ընթացքում պակաս է հաշվարկվել ավելի քան 300 մլն դրամի չափով հարկային պարտավորություն, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված անհերքելի փաստական տվյալների հիման վրա ընկերությունում իրականացվող հարկային համալիր ստուգման ընթացքում «Գյումրի Գարեջուր»-ը հարկային մարմին է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց արդյունքում հաշվարկվել է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով 320 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություն: Այն ամբողջությամբ վճարվել է պետական բյուջե: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |