Վարչապետ. Արցախի հարցում որևէ մեկը չի կարող մեզ հետ սպառնալիքի և հարկադրանքի լեզվով խոսել (վիդեո) 8 սեպտեմբերի 2018 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է, որ Արցախի խնդրի կարգավորման հարցում որևէ մեկը չի կարող Հայաստանի հետ սպառնալիքի, հարկադրանքի և ուժի լեզվով խոսել։ «Գերագույն գլխավոր հրամանատարի կարևորագույն հմտությունը դժվար և օրհասական պահին ժողովրդին և զինված ուժերին համախմբելու կարողությունն է։ Կարծում եմ՝ սա մեր ռազմաքաղաքական կարևորագույն առավելություններից մեկն է, որն ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը՝ ուժեղ և մարտունակ բանակ ունենալուն», - ասել է վարչապետը։ Ըստ վարչապետի, Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումով ապացուցել է, որ ԼՂ հարցի կարգավորման իր պատկերցումը պատերազմն է։ «Սա նշանակում է, որ ՀՀ-ն և հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի տալու հուժկու հակահարված։ Մեր զինվորներին ուզում եմ ասել՝ դուխով», - ասել է Փաշինյանը։ Վարչապետն անդրադարձել է նաև ՀՀ զինված ուժերի մարտունակությանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեխանիզմներին և հնարավորություններին, հայ-ռուսական գործակցությանն ու ՀԱՊԿ գործունեությանը: Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |