Սեպտեմբերի 8-ի երեկոյան կարճատև անձրև է սպասվում

Սեպտեմբերի 8-ի երեկոյան կարճատև անձրև է սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 8-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ին՝ առանձին շրջաններում, 10-11-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Սեպտեմբերի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ սեպտեմբերի 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---