Վարչապետ. ՀՀ-ն բոլոր լծակներն ունի՝ թույլ չտալու Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին (վիդեո) 8 սեպտեմբերի 2018 - 23:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանն ունի բոլոր լծակները՝ թույլ չտալու Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ «Առնվազն Ղարաբաղի հարցի համապարփակ և ամբողջական, տևական, կյանքով ապացուցված կարգավորումը քանի դեռ տեղի չի ունեցել, կարծում եմ՝ Հայաստանի որևէ քաղաքացի, որևէ կառավարություն այլ կարծիք չի էլ կարող հայտնել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է նաև, որ պետք է շատ հստակ ՀԱՊԿ դաշնակիցների հետ պարզաբանել փոխադարձ պարտավորությունները։ «Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա, թե ՀԱՊԿ շրջանակում յուրաքանչյուրն ինչ պարտականություններ և ինչ իրավունքներ ունի։ Շատերն այդ հայտարարությունները մեկնաբանում էին որպես հակահապկական, բայց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս նույն հարցը կա նաև նրանց մոտ»,- նշել է ՀՀ վարչապետը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |