Սեվաստոպոլում բացվել է «Բռնագաղթի զոհերին» հուշարձանը19 մայիսի 2008 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Սեվաստոպոլում բացվել են այդ քաղաքից եւ Ղրիմից ժողովրդների բռնագաղթի 64-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները: Միջոցառումների ընթացքում տեղի է ունեցել «Բռնագաղթի զոհերին» հուշարձանի բացումը: Սեվաստոպոլի քաղաքային վարչակազմի նախագահ Սերգեյ Կունիցինը հանրահավաքի իր ելույթում ընդգծել է, որ իրեն «շատ հաճելի է, որ այդ սգո հանրահավաքին մասնակցում են տարբեր ազգությունների մարդիկ, հաճելի է տեսնել տարբեր դավանանքների եկեղեցիների սպասավորների, ինչը չես տեսնի նույնիսկ Ղրիմում»: Ավտոկայանի դիմաց եւ երկաթուղային կայարանի հարեւանությամբ գտնվող պուրակում կանգնեցված հուշարձանը ներկայացնում է իրենից 7 մետր բարձրությամբ հուշակոթող, կիսված սեւ եւ սպիտակ մասերի: Այդ գույները խորհրդանշում են ժողովրդների կյանքի երկու մասերը` մինչեւ բռնագաղթը եւ դրանից հետո: Ինչպես նախատեսվում է, հուշարձանի կանգնեցման աշխատանքների ավարտին հիմքի մոտ հինգ ձուլածո հարթությունների վրա փորագրություններ կարվեն բռնագաղթի ենթարկված հինգ ժողովրդների լեզուներով` Ղրիմի թաթարների, հայերեն, բուլղարերեն, հունարեն, գերմաներեն, ամեն մի տախտակի վրա մեկ լեզվով: Բոլորը փորագրությունները կլինեն նույն տեքստի թարգմանությունները` «Ձեր տառապանքները երբեք չեն մոռացվի հանուն կյանքի եւ արդարության», հաղորդում է analitika.at.ua-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |