Հայերին և հրեաներին միավորում են նման ճակատագրերը. Փաշինյանը շնորհավորել է հրեաների նոր տարին

Հայերին և հրեաներին միավորում են նման ճակատագրերը. Փաշինյանը շնորհավորել է հրեաների նոր տարին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղելՀայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի առթիվ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ջերմորեն շնորհավորում եմ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի առթիվ։ Հայ և հրեա ժողովուրդներին միավորում են դարավոր կապերը, գործակցությունը, բարեկամությունը, ինչպես նաև պատմական ճակատագրերի նմանությունը», - գրել է վարչապետը:

Փաշինյանը հավելել է նաև, որ Թավշյա հեղափոխությամբ նոր շունչ ստացած հայաստանյան ժողովրդավարությունը հավասարապես պատկանում է և ծառայելու է երկրի բոլոր քաղաքացիներին՝ անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---