Սամվել Ալեքսանյան. Եթե Մարտի 1-ի հետ կապ ունեմ, թող ինձ էլ գնդակահարեն

Սամվել Ալեքսանյան. Եթե Մարտի 1-ի հետ կապ ունեմ, թող ինձ էլ գնդակահարեն

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ որևէ առնչություն չունի Մաչտի 1-ի իրադարձությունների հետ: «Ես Մարտի 1-ի դեպքերի հետ որևէ կապ չունեմ»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Մարտի 1-ի գործի նոր ընթացքի վերաբերյալ ինչ տեսակետ ունի, քանի որ այդ ժամանակահատվածում մամուլը գրել էր, թե մի շարք օլիգարխներ կապ ունեն դեպքերի հետ։

Նա ասել է նաև, որ եթե Մարտի 1-ի հետ կապ ունի, թող իրեն գնդակահարեն: «Ծառուկյան Գագոն ոնց ասաց՝ ով, որ Մարտի 1-ին եղել է, թող տանեն գնդակահարեն, թող ինձ էլ գնդակահարեն»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Լրագրողի այն դիտարկմանը, որ եթե կապ չունի, ապա ինչու հրապարկումների հետքերով դատարան չէր դիմում, պատգամավորը պատասխանել է․«Բան ու գործ չունեմ՝դատարան դիմեմ, 200 իրավաբանն էլ չի հերքի ձեր գրածների վրա»։

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) և «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. «Եթե Հովիկ Աբրահամյանը «Մարտի 1»-ի հետ կապ ունի, ոնց որ ասեցի՝ Ծառուկյանին թող գնդակահարեն հրապարակում, նույնն էլ՝ Աբրահամյանը պատրաստ է, որ հրապարակում իրեն գնդակահարեն»:

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակում Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տվյալների հիման վրա խուզարկություն է իրականացվել «Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում», որտեղ հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք: Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվեցին, ապա վերջինսկալանավորվեց՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---