Տիգրան Թորոսյան. Իմ պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը19 մայիսի 2008 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը այսօր հերքել է լուրերն իր պաշտոնանկության մասին: «Դեռեւս մինչեւ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները ես ասել եմ եւ այժմ էլ կրկնում եմ, որ մտադիր եմ աշխատել միայն խորհրդարանում: Իմ պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-հաղորդել է նա լրագրողներին խորհրդարանում: Հայաստանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել հայկական ԶԼՄ-ներին աջակցել իրեն, որպեսզի երկրում նման լուրեր չտարածվեն կամ ուշադրության չարժանանան: «Հետագայում ես երբեք այլեւս չեմ անդրադառնա այս հարցին եւ չեմ մեկնաբանի նման լուրերը»,-ասել է Թորոսյանը, հաղորդում է «Նովոստի Արմենիա» գործակալությունը: Հայաստանում վերջերս լուրեր են պտտվում Տիգրան Թորոսյանի մոտալուտ պաշտոնանկության մասին խորհրդարանի խոսնակի պաշտոնից եւ այդ պաշտոնում տարածքային կառավարման նախկին նախարար, այժմ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |